

«Ֆորթին Ֆլոր» հյուրանոցի աշխատակազմը համոզված է,
որ գեղեցիկ ծրագրված մանրուքներն են Ձեր օրը դարձնում տարբերվող և յուրահատուկ
«Ֆորթին Ֆլոր» հյուրանոցի աշխատակազմը շնորհավորում է բոլորին <<Սուրբ Սարգսի>> և <<Սուրբ Վալենտինի>> տոների կապակցությամբ և այս գեղեցիկ իրադարձությունների առիթով մաղթում սիրո լիարժեքության զգացողություն:
Մենք կարևորելով սիրո յուրաքանչյուր արտահայտչամիջոց Ձեզ ենք առաջարկում սիրո և հոգատարության յուրովի մոտեցում` հատուկ փաթեթի տեսքով`
14 % զեղչ
14-րդ հարկում
Փետրվարի 4-ից մինչև փետրվարի 14-ը
մեր հյուրանոցում ամրագում կատարած բոլոր զույգերին
Հայկական մշակույթի և քրիստոնեական ծեսի շրջանակներում տոնվող Ս. Սարգիս Զորավարի տոնը և եվրոպայում հայտնի Սուրբ Վալենտինի տոները գաղափարապես նույն իմաստն են կրում, թեև կան ծիսական տարբերություններ:
Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է: Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան:
Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ /մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում/ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ:
«Ֆորթին Ֆլոր» հյուրանոցում այս տոնական օրերին կստեղծվի համապատասխան միջավայր, որտեղ հյուրերը կկարողանան տոնել և շնորհավորել միմյանց այս գեղեցիկ առիթով` համադրելով հայկական և եվրոպական ավանդույթները:
Երիտասարդ և չամուսնացած հյուրերին կմատուցվի աղի բլիթ:

