
Հյուրանոցը գտնվում է քաղաքի կենտրոնում` Հանրապետության հրապարակից 100 մետր, իսկ Հյուսիսային պողոտայից և Օպերայից 200 մետր հեռավորության վրա:
Համարները գտնվում են էլիտար շենքի 14-րդ հարկում, ինչն էլ հնարավորություն է տալիս հիանալ քաղաքի յուրօրինակ տեսքով: Հյուրանոցի դիրքը, համայնապատկերը, մատչելի գներով բարձրակարգ ծառայությունները ձեր այցը Հայաստան կդարձնեն հիշարժան:
Յուրաքանչյուր սենյակ տարբերվում է իր յուրահատուկ ոճով և նորաձև ինտերիերով: Համարներն ապահովում են բոլոր այն պայմանները, ինչն անհրաժեշտ է հանգստի և հարմարավետ բնակության համար:
Եթե ձեր այցը գործնական բնույթ է կրում կամ պարզապես հետաքրքրված եք զբոսաշրջությամբ և նախընտրել եք մեր հյուրանոցը, մենք ուրախ կլինենք ձեզ ապահովել առավելագույն հարմարավետություն և բարձրակարգ ծառայություններ: Հյուրանոցի ծառայությունների ցանկը նախատեսում է այն ամենն, ինչն անհրաժեշտ է աշխատանքի և հարմարավետ կեցության համար:












